Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ լութոկրատական իշխանության դեմ պայքարը կամ Գողապետության ոչնչացումը հայ ժողովրդից մեծ ջանքեր ու տևական ժամանակ է պահանջում: Թերևս նաև` ռեսուրսներ: Ուստի այստեղ ամեն ինչ պետք է լինի հստակ, նաև ձևակերպումները: Այդ իմաստով, սխալ է խոսելը գողական ենթամշակույթի մասին: Իրականության մեջ խնդիրը Գողապետության գողական ՀԱԿԱՄՇԱԿՈՒՅԹԻ հաղթահարումն է»: |