Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.63, EUR 517.06, RUB 7.53, GBP 622.51
0 °C, 0 °C ... +2 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վայոց ձորում և Հայաստանում նոր մետաղական հանքեր չեն բացվելու». Լևոն Գալստյան
22:15, 24.01.2020

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշեցման կարգով.
Վայոց ձորում մոտ 12 000 ՀՀ քաղաքացի ստորագրել է, որ դեմ է իրենց համայնքների տարածքում մետաղական հանքահանության ոլորտի որևէ տեսակի գործունեության։ Դրանք են՝ Ջերմուկ, Եղեգնաձոր, Գլաձոր, Արենի, Մալիշկա, Վայք և Եղեգիս խոշորացված համայնքները։
Բացի վերջին երկուսից՝ մյուս հինգ համայնքների բնակիչներն այդ պահանջը հանրագրի տեսքով ներկայացրել են իրենց ավագանիներին, որոնք էլ հավանություն են տվել ժողովրդի այդ միահամուռ ցանկությանը։
Այդ ստորագրություններն ապացուցում են, որ ի հեճուկս հանքահենների ու հանքասերերի՝ ժողովրդի մեծամասնությունը դեմ է հանուն կարճաժամկետ շահի իրենց միջավայրն ու բնությունը փչացնելուն։

Վայոց ձորում և Հայաստանում նոր մետաղական հանքեր չեն բացվելու»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր