ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 512.01, EUR 611.34, RUB 7.05, GBP 714.82
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
ՀՔԾ խոսնակը՝ վարչապետի` ՀՔԾ «գաղտնի» այցի վերաբերյալ
12:40, 25.01.2020
4082 | 3

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Hraparak.am» լրատվական կայքում 24.01.2020թ-ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր