ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Դանակահարություն Վարդենիսում
22:45, 27.01.2020 | mamul.am
4933 | 0

Սոթք գյուղի 49-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր տան հարակից ավտոտնակում ձեռքին եղած դանակով հարվածել է բուժօգնության տեղափոխված քաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիսի Սոթք գյուղում կռիվ է: Նույն օրը ոստիկանությունում հաղորդումներ են ստացվել նաեւ բժշկական 2 հաստատությույուններից։ Հայտնում էին, որ «որովայնի ստորին շրջանի, կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր, պարանոցի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սոթք գյուղի 45-ամյա մի բնակիչ։ Մեկ ուրիշ բժշկական հաստատությունից հայտնում էին, որ «պարանոցի շրջանի կտրած, պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն գյուղացի՝ 51-ամյա մի տղամարդ։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 26-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթք գյուղի 49-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր տան հարակից ավտոտնակում ձեռքին եղած դանակով հարվածել է բուժօգնության տեղափոխված քաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:

Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է քննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր