ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Հայտնի է մարդու ուղեղի հիմնական սպառնալիքը
10:05, 02.02.2020 | mamul.am
14666 | 0

ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի Մանկական հիվանդանոցի բժշկական կենտրոնի գիտնականները անցկացրել են հատուկ ուսումնասիրություն և ապացուցել, որ տրանսպորտի հետ կապված քաղաքային օդի աղտոտվածությունը մարդկանց ուղեղի հիմնական սպառնալիքներից մեկն է, գրում է MedicalXpress-ը:

Հետազոտությանը մասնակցել է 147 երեխա: Ուսումնասիրության ընթացքում կատարվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ուղեղի անատոմիական պատկերներն ստանալու համար:

«Փորձարկումների» ընթացքում երեխաների մոտ օգտագործվել է օդային աերոզոլների տարբեր էֆեկտներ, ինչը նման է եղել Ցինցինատի քաղաքում 27 տարբեր վայրում վերցված նմուշների վերլուծությունը: Գիտնականները պարզել են, որ աղտոտված օդն առաջացնում է մոխրագույն նյութի ծավալի և կեղևային շերտի հաստության նվազում: Եվ դա կարող է ազդել տարբեր մտավոր և ֆիզիկական գործընթացների զարգացման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր