ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
#Apple ընկերության եռամսյակային շահույթն ավելացել է՝ հասնելով պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին
10:25, 29.01.2020 | mamul.am
7659 | 0

Apple ընկերության եռամսյակային շահույթն ավելացել է 9%-ով` կազմելով 91,8 միլիարդ դոլար: Այս թվերը տեղ են գտել ընկերության հրապարակած հաշվետվության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինոյում (Կալիֆորնիայի նահանգ):

Հաշվետու ժամանակահատվածը 2020 ֆինանսական տարվա առաջին եռամսյակն է, որն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին: «Մենք հիացմունքով տեղեկացնում ենք խոշորագույն եռամսյակային եկամուտների մասին, որոնց ձեռքբերումը նպաստել է մեր սմարթֆոնների մոդելների՝ iPhone 11 և iPhone 11 Pro պահանջարկի աճին, ինչպես նաև ծառայությունների և աքսեսուարների պահանջարկին»,- հայտարարել է Թիմ Քուքը:
Ընկերությունը կանխատեսում է, որ ֆինանսական 2020-ի երկրորդ եռամսյակում եկամուտները կկազմեն 63-67, իսկ գործառնական ծախսերը՝ 9,6-9,7 միլիարդ դոլար:

Ընկերությունը հիմնադրվել է 1976թ-ին, այժմ արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ և բարձր տեխնոլոգիաների այլ սարքավորումներ: Ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Կուպերտինոյում, հանդիսանում է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: 2018-ի աշնանը նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, սակայն այժմ նվազել է՝ հասնելով 960 միլիարդ դոլարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր