ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
««Ադեկվատների» հետ կապված դեպքերով կա երկու խնդիր». Դանիել Իոաննիսյան
19:15, 29.01.2020 | mamul.am
7415 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը, բնականաբար, չի կարող չգործել, երբ ունի ապօրինի զենք-զինամթերք կրելու (կամ պահելու) մասին օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացված տեղեկատվություն: Բայց «Ադեկվատների» հետ կապված այսօրվա դեպքերով կա երկու խնդիր՝

1. Իշխանության ընդդիմախոսների հետ կապված որևէ գործողություն կատարելիս ոստիկանությունը պետք է հանրությանն առավել հաշվետու լինի (տա պարզաբանումներ, ներկայացնի մանրամասներ և այլն): Հակառակ դեպքում մարդկանց կողմից այդ գործողությունը կարող է ընկալվել որպես քաղաքական հետապնդում:

2. Բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի (այդ թվում` հատակին պառկեցնելով արտահայտված) ու հատուկ միջոցների (այդ թվում` ձեռնաշղթաների) կիրառումը չի կարող լինել ինքնանպատակ և պետք է արվի բացառապես «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր