ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Հովեր» երգչախումբը համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ
18:05, 29.01.2020 | mamul.am
3430 | 0

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հունվարի 24-ին և 25-ին Politeama Garibaldi թատրոնում կայացած համերգներին ներկայացել է երգչախմբի արական կազմը, որը համալրվել է նաև Հայաստանի լավագույն բաս երգիչներով: Հայկական երգչախումբը և սիցիլիական նվագախումբը հանդես են եկել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ծրագրում հնչել են Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան:

Հատկանշական է, որ երկու համերգները նվիրված են եղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի որոշմամբ ոգեկոչվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ բնական է, որ ցեղասպանության այս թեման շատ մոտ է նաև հայ ժողորդին: Նշենք, որ համերգներն ընդունվել են բացառիկ ջերմությամբ և հոտնկայս ծափահարություններով. հայ արտիստները հիացրել են տեղի ունկնդրին իրենց վարպետությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր