ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Եվրոխորհրդարանը վավերացրեց #Brexit-ի համաձայնագիրը
12:20, 30.01.2020 | mamul.am
7618 | 0

Եվրոխորհրդարանը հունվարի 29-ին հաստատեց Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հաղորդել է Եվրոխորհրդարանի կայքը: Brexit-ի համաձայնագրի օգտին է քվեարկել 631 պատգամավոր, դեմ` 49-ը: Եվս 13 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Փաստաթուղթը վավերացնելու համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնություն:

Այս քվեարկությանը նախորդեց բանավեճը: Եվրոպացի որոշ պատգամավորներ նիստի ժամանակ թափահարեցին Մեծ Բրիտանիայի և ԵՄ խորհրդանիշերով շարֆեր, որոնց վրա գրված էր՝ «Միշտ միասնական»։
Ավելի վաղ համաձայնագիրը հաստատվել էր Եվրոխորհրդի ղեկավար Շարլ Միշելի և Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի մինչև 2020-ի հունվարի 31-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր