ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Զելենսկին հայտարարել է, որ տիրապետում է կարևոր ձայնագրության
15:50, 03.02.2020 | mamul.am
9214 | 0

Ուկրաինան ունի իրանցի դիսպետչերների մասնակցությամբ կարևոր ձայնագրություն, ինչն ապացուցում է, որ Թեհրանը հենց սկզբից իմացել է, որ հրթիռներով խոցված օբյեկն ուկրաինական ինքնաթիռ է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ «1+1» հեռուստաալիքի եթերում:

«Սա Թեհրանի դիսպետչերների սենյակի ձայնագրությունն է՝ Իրանի ինքնաթիռի վերաբերյալ, որը պատրաստվում էր վայրէջքի։ Ժամը 6:12-ին մեր ինքնաթիռն օդ է բարձրացել, իսկ ժամը 6:30-ին պետք է վայրէջք կատարեր իրանական ինքնաթիռը: Նա (խմբ․՝ դիսպետչերը) տեսել է այս ամենը, իսկ անձնակազմը սկսել է խոսել դիսպետչերի հետ: Ամեն ինչ լսվում է։ Նա ասում է, որ «ինձ թվում է, թե հրթիռ է թռչում»: Նա դա ասում է թե՛ պարսկերեն, թե՛ անգլերեն լեզուներով։ Ամեն ինչ ձայնագրված է»,- հայտարարել է Զելենսին:
Ըստ Զելենսկու՝ այս ձայնագրությունը կարևոր ապացույց է, որ իրանական կողմը հենց սկզբից գիտեր աղետի պատճառների մասին: «Նրանք այդ մասին գիտեին ինքնաթիռի խոցման պահից»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր