ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
Վենետիկի հանձնաժողովի նախագահի կոչը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին
21:00, 03.02.2020 | mamul.am
8176 | 3

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու ՍԴ նախագահի դեմ Հայաստանի իշխանությունների քայլերին:

Եվրոպայի Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված մնալ ՀՀ Սահմանադրական դատարանի մասնակցությամբ բաց հակամարտությունով: Ես կիսում եմ այս հարցով Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների անհանգստությունը:
Ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի ընդունած եզրակացությունն այն մասին, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է լինի իրապես ինքնակամ, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական չարդարացված ճնշում դատավորների նկատմամբ ու չազդի ընթացքի մեջ գտնվող գործերի ելքի վրա:
Հանրային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակի լարվածություն թուլացմանը:
Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն ու փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:
Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թեթևացնել այս տագնապալի իրավիճակը՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր