ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ավարտվեցին Թրամփի իմպիչմենթի քննության գործով պաշտպանական ու մեղադրական կողմերի ելույթները
12:10, 04.02.2020 | mamul.am
7356 | 0

Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հետ կապված դատավարության ընթացքում մեղադրական և պաշտպանական կողմերը հանդես եկան եզրափակիչ խոսքով:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կոչ արեցին սենատորներին հեռացնել Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնից: Ըստ նրանց՝ Թրամփի մեղավոր լինելու ապացույցները «տպավորիչ» են:
Կոնգրեսի Ստորին պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի խոսքով՝ սենատորներն այժմ պետք է հավատարիմ մնան իրենց երդմանը և դատապարտեն Դոնալդ Թրամփին՝ իշխանության չարաշահման և Կոնգրեսի հետաքննության խոչընդոտման երկու մեղադրանքով:
Իրենց հերթին, Թրամփի պաշտպանները հորդորեցին անմեղ ճանաչել Թրամփին:
Սպիտակ տան գլխավոր իրավախորհրդատու Փեթ Չիպոլոնեն իր վերջին ելույթում հայտարարեց, որ սենատորները պետք է ճանաչեն Դոնալդ Թրամփին անմեղ։
Սենատորները վերջնական որոշումը կայացնելու են փետրվարի 5-ին:

Որպեսզի Սենատը սատարի Ներկայացուցիչների պալատի մեղադրանքները Թրամփի դեմ լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի քննությունը խոչընդոտելու համար, անհրաժեշտ է հավաքել ձայների երկու երրորդը: Հաշվի առնելով, որ Սենատի նույնիսկ կեսը կողմ չքվեարկեց վկաներին հարցաքննության հրավիրելու օգտին, ակնկալվում է, որ փետրվարի 5-ին սենատորներն արդարացնելու են Թրամփին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր