ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Սիրիայում գրոհայինները կրակ են բացել գազակայանների ուղղությամբ
16:00, 04.02.2020 | mamul.am
7044 | 0

Սիրիական Հոմս նահանգում գրոհայինները կրակ են բացել երեք գազակայանների ուղղությամբ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:

Հայտնի է, որ արկերն ընկել են «Ռայան» կայանի տարածքում, կենտրոնական շրջանի գործարանում և «Էբլա»-ի տարածքում: Երկու տարածքներում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել, երրորդը չի վնասվել: Պայթյունների ձայները լսվել են Լաթաքիա և Հոմս քաղաքներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր