ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 24․300-ը
10:45, 05.02.2020 | mamul.am
8558 | 0

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 490-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 24.3 հազարը, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Գործակալության տվյալներով՝ փետրվարի 4-ին բժիշկները հայտնաբերել են վարակի 3887 հաստատված նոր դեպքեր, որոնց մեծ մասը գտնվում է Հուբեյ նահանգում: Բացի այդ, նույն տարածաշրջանում նախօրդ օրվա ընթացքում մահացել է 65 մարդ: Նախօրեին Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված Բելգիայի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այսպիսով կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել 23 երկրում։
Ընդհանուր 3219 մարդ գտնվում է ծանր վիճակում, հիվանդանոցներից դուրս է գրվել 862-ը:
Վիրուսով վարակված 10 հիվանդի նախօրեին հայտնաբերել էին Diamond Princess զբոսանավի վրա, որը փետրվարի 3-ից գտնվում է ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում: Վարակվածները հոսպիտալացվել են։
Վիրուսի պատճառով Շանհայում և Հոնկոնգում գտնվող Դիսնեյլենդները ժամանակավորապես փակվել են, ինչի պատճառով Disney-ը կկորցնի 175 միլիոն դոլար շահույթ: Հիշեցնենք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պատճառով միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր