ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի
11:15, 08.02.2020 | mamul.am
8823 | 0

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 722-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Ուհանում, որը համարվում է հիվանդության էպիկենտրոնը, գրանցվել են առաջին մահերն օտարերկրյա քաղաքացիների շրջանում: Reuters գործակալությունը, հղում կատարելով Չինաստանում ԱՄՆ դեսպանությանը, տեղեկացնում է, որ ԱՄՆ քաղաքացու մահվան առաջին դեպքն է արձանագրվել:

Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է նոր վիրուսից մահվան երկու դեպք՝ Հոնկոնգում և Ֆիլիպիններում: Ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34.872-ի, իսկ 1.568 հիվանդի հաջողվել է բուժվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր