ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 47.81%
12:25, 10.02.2020 | mamul.am
8543 | 0

Փետրվարի 9-ին Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 47,81%, հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնի տվյալներին։

Ըստ տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2,5 միլիոն մարդ:

2015-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդհանուր մասնակցությունը կազմել է 55,7%:

Դեկտեմբերի 2-ին Իլհամ Ալիևի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ենի Ազերբայջան»-ը հայտարարեց, թե ցանկանում է լուծարել երկրի օրենսդիր մարմինը, որը խանգարում էր երկրի նախագահի բարեփոխումներին: Ադրբեջանի խորհրդարանի 125 մանդատների համար պայքարում էին 1314 թեկնածու: Ընտրություններն անցկացվել են բացառապես մեծամասնական ընտրակարգով: Ընտրությունների ժամանակ գործում էին 5573 ընտրական տեղամաս, ընտրողների թիվը գերազանցում է 5 մլն 300 հազարը:

Ընտրություններին հավատարմագրված են եղել 59 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 883 դիտորդ: Ամենամեծ առաքելությունը, որը կազմված էր 380 անդամից, ներկայացնում էր ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը: ԱՊՀ առաքելությունը բաղկացած էր 252 փորձագետից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ 25: Տեղական դիտորդների թիվը գերազանցել է 77 հազարը, որից ավելի քան 30 հազարը ներկայացնում էին Ադրբեջանի իշխող կուսակցությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր