ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Թուրքական հրետանին ռմբակոծել է Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքը. #AlJazeera
14:40, 10.02.2020 | mamul.am
7365 | 0

Թուրքական հրետանին ռմբակոծել է Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքը, որի նկատմամբ սիրիական բանակը վերադարձրել էր վերահսկողությունը մի քանի օր առաջ, գրում է Al Jazeera-ն:
Ըստ տեղեկությունների՝ թուրքական բանակը գնդակոծում է Սարակիբ քաղաքը և նրա շրջակայքը՝ ծանր հրետանային արկերով, որտեղ տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները:

Նախօրեին սիրիական բանակի հրամանատարությունը հաղորդել էր, որ բանակը վերականգնել է վերահսկողությունը 600 քմ կմ տարածքի համար՝ երկրի հգյուսիսային նահանգներում՝ Հալեպի և Իդլիբի հատվածում և ազատագրել է այդ հատվածում տեղակայված տասնյակ բնակավայրեր ահաբեկչական խմբավորումների գրոհայիններից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր