ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԿԸՀ հաստատեց սահմանադրական հանրաքվեի ժամանակացույցը
10:10, 11.02.2020 | mamul.am
5614 | 0

ԿԸՀ-ն այսօրվա նիստում հաստատեց Սահմանադրության փոփոխությունների 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Տ. Մուկուչյանն ասաց, որ նիստից հետո ժամանակացույցը կհրապարակվի կայքում, որում առկա է 104 միջոցառում՝ նախապատրաստական քայլերից մինչև արդյունքներ, բողոքարկում: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի փետրվարի 17-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը:

Նիստի երկրորդ հարցը վերաբերում էր Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրությանը: Այսպես, ԿԸՀ-ն արձանագրեց՝ Հենրիկ Հարթենյանի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին:

Երրորդ հարցը վերաբերում էր մարտի 15-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հիշեցնենք՝ հերթական ընտրություններ են անցկացվելու Լոռի, Շիրակ մարզերի համայնքներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր