ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ոչ թե պետք է լինի 9 բալ, այլ՝ 100». Գ. Ծառուկյան
11:10, 11.02.2020 | mamul.am
12986 | 3

«Պետք է կարողանան պայմաններ ստեղծեն՝ կայանելու տեղ, լայն ճանապարհներ, կանգառներ... օրենք ընդունողը պետք է փորձի՝ տաքսով կարո՞ղ է 5000 փող վաստակել, տանել տուն, չի՛ կարող: Երթուղայինի վարորդների համար պետք է բալային ուրիշ համակարգ լինի, ով անձնականի համար ա քշում՝ ուրիշ ու ոչ թե պետք է 9 բալ լինի, այլ՝ 100»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից ներդրված ճանապարհային երթևեկության բալային համակարգին:

Խոսելով ավտոներկրողների բողոքի ակցիաների մասին՝ Ծառուկյանն ասաց. «15 հազար ավտոներկրողներ, տեսել են, որ կարող են գումար վաստակել, քայլի են դիմել՝ տունն են գրավ դրել, միջոցներ հայթայթել: ԵԱՏՄ-ի անդամներ ենք, համապատասսխան մարդիկ պետք է գնան Ղազախստան, Ռուսաստան պայմանավորվեն, որ ժողովուրդը կորուստ չկրի: Պատասխանատու մարդիկ վաղուց արդեն պետք է այդ երկրներում լինեին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր