Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց փետրվարի 9-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններում կեղծիքների դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել: Ցուցարարների թվում են եղել նախկին թեկնածուները, լրագրողներ ու ակտիվիստներ: Ոստիկանները բռնի ուժով ցրել են ցույցը և ավտոբուսով տեղափոխել ցուցարարներին՝ առանց նախազգուշացնելու, թե ուր են շարժվում։ Պատգամավորի նախկին թեկնածու Ահադ Մամեդլիին ձերբակալվել է, ապա հայտնի է դարձել, որ նա ստացել է ուղեղի ցնցում և կողոսկրի կոտրվածք։ Բերման են ենթարկվել նաև ակտիվիստները։ |