ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Չինաստանում ստեղծել են կորոնավիրուսի արագ ախտորոշման սարք
22:15, 13.02.2020 | mamul.am
8494 | 0

Չինաստանի Տյանցզինի համալսարանի գիտնականները մշակել են դյուրակիր սարք, որը կարող է արագ ախտորոշել COVID-19 կորոնավիրուսը, հայտնում է Xinhua գործակալությունը։
Հայտնի է, որ իր կառուցվածքով այն նման է համակարգչային մկնիկի, որը կարող է արագ հայտնաբերել վիրուսը և վերլուծել տվյալները:
Այն անմիջապես ստուգում է մարդու արյան մեջ առկա վարակը և հայտնում է, թե արդյոք մարդը վարակված է կորոնավիրուսով:

Միևնույն ժամանակ, արդյունքներն ավտոմատ կերպով վերբեռնվելու են ամպային հարթակում, որի հիման վրա տվյալները կարող են մշակվել և փոխանցվել պետական գերատեսչություններին:
COVID-2019-ի առաջին պատվաստանյութերը կսկսվեն փորձարկումներ մարդու շրջանում երեք-չորս ամիս հետո: Այս մասին փետրվարի 12-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին և 12-ին Ժնևում տեղի ունեցավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ ֆորումը՝ կորոնավիրուսի վերաբերյալ իրավիճակի շուրջ, որին մասնակցում էին մոտ 400 գիտնական: Հանդիպումից հետո փորձագետները պայմանավորվել են նոր հիվանդության հետ աշխատելու առաջնահերթությունների, այդ թվում` վիրուսի դեմ նոր պատվաստանյութերի մշակման վերաբերյալ:

«Պատվաստանյութը հասանելի կլինի 12-18 ամիս հետո»,- հայտարարել է Շվամինաթանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր