ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Որտե՞ղ է ժողովուրդը». Հայկ Մարտիրոսյան
04:15, 16.02.2020 | mamul.am
8643 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի ապապետական է հասարակության մտածողությունը, անչափ հիասթափեցուցիչ է թողտվություն հանդուրժելու մեր ժողովրդի աստիճանը:

Եվս մեկ զինծառայող զոհվում է բանակում և ապիկար իշխանությունում էլի չկան կայծակնային հրաժարականներ, չկան ձերբակալություններ, իսկ մեր բողոքի ձայնը հնչում է միայն թվային տիրույթում:

Իր կառավարման մեծամտությամբ, արմատական ոչինչ չփոխելու մոլուցքով տարված և սեփական շահերը հանրայինից վեր դասելով ու ընտրություններում իր ստացած ժողովրդական վստահության կանխավճարը շահագործելով` այս իշխանությունը վերածվում է ապաժողովրդական մի խմբի, բայց որտե՞ղ է ժողովուրդը:

Որտե՞ղ է մեր ցասումը, որտե՞ղ է մեր հուժկու պահանջը` պատժելու պատասխանատուներին:

Որտե՞ղ ենք մենք ընդհանրապես»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր