Ինչպես արդեն հայտնել էինք, մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե եկել են այստեղ՝ ասելու ճշմարտությունը․ «Այազ Մութալիբովն առողջ է, ապրում է Բաքվում, միգուցե հայկական կողմը չգիտի։ Նա երբեք չի ասել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցիները։ Դա ֆեյք նյուզ է, ինչը հորինել են հայ լրագրողները Ռուսաստանում»,- նշել էր Ադրբեջանի նախագահը: Խոսքը շարունակելով՝ Ալիևը տվել էր Պուտինի անունը, ասելով՝ պուտինյան մամուլը, ապա անմիջապես իրեն ուղղել էր՝ նշելով, որ դա դրվել է ռուսական մամուլի կողմից, և բացարձակ ճշմարտություն չէ: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն Ալիևին հիշեցրել էր Մութալիբովի խոսքերը: |