Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.01, EUR 585.25, RUB 6.47, GBP 646.41
+10 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայտնի է «Եվրոտեսիլ 2020»-ին Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը
00:50, 16.02.2020

Հայաստանը «Եվրոտեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով: Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ տեղի ունեցավ մրցույթ, որի ժամանակ պարզվեց մասնակիցը։

Հիշեցնենք՝ «Եվրոտեսիլ 2020» մրցույթը տեղի է ունենալու Ռոտերդամում: Առաջին երկու կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում:

Հայտնի է «Եվրոտեսիլ 2020»-ին Հայաստանը ներկայացնող մասնակիցը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր