ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
15:25, 16.02.2020 | mamul.am
11526 | 0

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով:

Ժամը 12:00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառաողները, մոտենալով նրանց, պարզել են՝ նրանք են՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 16-ամյա Համլետ Ե-ն, 16-ամյա Մանուկ Բ-ն, 16-ամյա Վազիր Խ-ն, 16-ամյա Արմեն Հ-ն, 17-ամյա Գևորգ Մ-ն և 16-ամյա Գարիկ Կ-ն:

Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր