ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ և նշանակումներ: ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ: ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամաններով՝ Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում: ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամաններով՝ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում: |