Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 499.37, EUR 543.06, RUB 6.62, GBP 614.92
+7 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին
23:40, 18.02.2020

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը՝ կապված Ադրբեջանի 1991-1992թթ. նախագահ Այազ Մութալիբովի հայտարարության հետ։

Հաջիևի գրասենյակի անունից ինձ ուղարկած նամակում փորձել են ապացուցել, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստովանել է, թե հենց հայկական կողմն է իրականացրել Խոջալուի բնակիչների վրա հարձակումը, իսկ դրա հետևում կանգնած է եղել Մոնթե Մելքոնյանը։ Նամակի վերջում առաջարկել են այդ «փաստերը» փոխանցել ՀՀ ներկա իշխանությանը։

Ինչքան հասկանում եմ, Այազ Մութալիբովի նոր հայտարարության վերհանումը բավական մեծ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական իշխանական կուլիսներում»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր