ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է սպանդանոցների թեմային: Նա նշել է, որ ներդրողներին տրվում են համապատասխան խորհրդատվություն՝ ինչպես պետք է կառուցվեն սպանդանոցները: «Սպանդանոցների դեպքում մենք ժամանակ առ ժամանակ վերահսկողություն ենք իրականացնելու, հետևելու ենք այն պահանջներին, որոնք մեզ են հետաքրքրում: Կարծում եմ՝ կների մեր ռեսուրսը, որ բոլոր սպանդանոցներում ժամանակ առ ժամանակ իրականացնենք վերահսկողություն»,-ասել է ՍԱՏՄ ղեկավարը: Մանրամասները՝ տեսանյութում:
«Ժամանակ առ ժամանակ վերահսկողություն կիրականացնենք սպանդանոցներում». ՍԱՏՄ ղեկավար |