Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ բարեկամներ, ինչպես և խոստացել էի, այսօր փակ նամակ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Առաջարկները բովանդակային առումով կոնկրետ ու հստակ են, հիմնված են վերջին տարիների ընթացքում իմ ուսումնասիրությունների, վերլուծությունների և բազմաթիվ գործող ու պահեստազորում գտնվող զինծառայողների հետ ունեցած քննարկումների վրա: Չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կտրվի ներկայացված առաջարկներին, այդուհանդերձ, գտնում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է փորձի օգտակար լինել Զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործում...»: |