ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սա խոսում է կադրային սնանկության մասին». Վահե Դավթյան
17:20, 19.02.2020 | mamul.am
5596 | 0

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պարոն վարչապետ, մեծ համակարգերի ու առավել ևս պետության արդյունավետ կառավարման համար նախևառաջ անհրաժեշտ է ապահովել գործառույթների բաշխում:

Այն, որ Դուք ստանձնել եք ՃՈ ծառայության պետի մամլո խոսնակի գործառույթը՝ բալային համակարգի առավելությունների մասին հատուկ live անցկացնելով, խոսում է կառավարման համակարգում խորքային ճգնաժամի ու կադրային սնանկության մասին:

Տուգանման նոր համակարգն այլևս ներդրված է: Պետք չէ մեզ համոզել, որ այն շատ լավն է և ուղղված է արդարության հաստատմանը: Մենք դա չենք բացառում:

Խոսելու փոխարեն պարզապես արեք այնպես, որ այն լինի արդյունավետ ու իրապես նպաստի երկրում երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հ. Գ. Ինձնից 0,5 տուգանային միավոր պահելու մասին ՃՈ վերջին որոշման հետ համաձայն չեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր