Microsoft-ը հետ է կանչել Windows 10-ի թարմացումը, որը խափանում է համակարգչի աշխատանքը, գրում է Windows Latest-ը։ Նշվում է, որ KB4524244 թարմացումը, որը թողարկվել էր փետրվարի 11-ին, սարքերի տարբեր անսարքությունների է հանգեցնում` համակարգիչների աշխատանքը դանդաղեցնելուց մինչև պարամետրերի կամայական փոփոխություններ: |