Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 511.25, EUR 622.14, RUB 6.88, GBP 689.17
+2 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Լուրեր են տարածում, թե ՓՀԵԿ-երի տերերն ինձ փողով գնել են». Ալեքսանդր Քանանյան
04:05, 22.02.2020

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որ շուրջ երկու շաբաթ հացադուլի մեջ էր՝ Արցախում փոքր ՀԷԿ-երի գործունեությունը դադարեցնելու պահանջով, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիʹ բարեկամներ։ Թեև բուռն իրադարձութիւններով լի հացադուլի աւրերի ֆիզիկական յոգնածութիւնը դեռ լրիւ չեմ յաղթահարել, անհրաժեշտ եմ համարում ցանցային տիրույթի տեղեկատուական հնարաւորութիւններից կրկին աւելի յաճախ աւգտուել։ Ճ

Ա․ ՓՀԵԿ֊երի պահով․ մեր պահանջով ստեղծուած յանձաժողովը շարունակում է աշխատանքը։ Կարեւոր եւ լաւ լուր․ Քարվաճառի շրջանից բացի ստուգողական աշխատանքներն իրականացուում են նաեւ Մարտակերտի եւ Քաշաթաղի շրջաններում։ Այսաւր յանձնաժողովականները մեկնել են Քաշաթաղ՝ նախկին Աղաւնոյ եւ Հոչանց գետերի տեղում այժմ անցնող ՓՀԵԿ խողովակաշարերի առաջացրած խնդիրներն ուումնասիրելու համար։ Յանձնաժողովի աշխատանքին հետեւելու համար ունենք բաւարար մեխանիզմներ։ Եթե նկատելի դառնան յանձնաժողովի ախատանքը քրէական ոլիգրախիայի շահերին ենթարկելու ոտնձգութիւնները, ապա դրանք անմիջապէս եւ խստագոյնս կը կանխուեն, իսկ հասարակութիւնն անմիջապէս ողջ ծաւալով կիրազեկուի հնարաւոր խարդաւանքների մասին։

Բ․ Սիրելի քարվաճառցիներ։ Վերջին աւրերին մեզ մաւտ ապրող մի֊երկու՝ բարեկրթաւրէն ասած՝ ոչ յարգելի սպասարկուներ լուրեր են տարածում, թե ՓՀԵԿ֊երի տէրերն ինձ փողով գնել են եւ շատ շուտով ապաւրինի շինարարութիւնները կը վերսկսուեն ողջ ծաւալով։ ՃՃՃ Ուրեմն՝ յիշեցնում եմ։ Ես չեմ ծախուում եւ չեմ գնուում։ Եւ անգամ եթե ինձ ամենահարազատ մարդիկ ինչ֊ինչ պատճառներով այս պայքարում կողքիս չկանգնեն, ես շարունակելու եմ մենակ, ինչպէս որ սկսել եմ մենակ։ Թող ոչ ոք անիմաստ յոյսերով չապրի։ Ընդ որում, այս անգամ հռչակելու եմ համազգային դիմադրութիւն եւ ամէն մի քարվաճառցի եւ քաշաթաղցի կը համոզուի, որ իր կողքին է ամբողջ հայութիւնը՝ ի դէմս ամենանուիրեալ եւ յարգուած հայրենակիցների։ Թող քրէական յանցագործների շինտեխնիկան յանդգնի գոնէ մեկ հողաթմբիկ քանդել․․․․․

Գ․ Արցախի ոստիկանութիւնը եւ այլ «ուժային» կառոյցները շարունակում են խուլիգանական բռնաճնշումների գրպանային գործիք լինել Արցախի տխրահչակ մարզպետ՝ հակապետական յանցագործ Բակո Սահակեանի ձեռքում։ Խստաւրէն դատապարտում եմ երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած միջադէպը, երբ իմ ընկերների ձեռքով պարզուած 88-ի շարժման առաջին եռագոյնը ոստիկանութեան էժանագին «գործողութիւնների» պատճառ է դարձել։ Ցաւում եմ, որ ոստիկանութեան որոշ աշխատակիցներ դեռ չեն ըմբռնել, որ պատմութեան աղբանոցում գալարուող Բակո Սահակեանը կամ քաղաքականութեան լուսանցք արագաւրէն գահավիժող քրէական ոլիգարխիայի այլ յայտնի ներկայացուցիչներն Արցախում ամենաթոյլ, անկարող եւ անբան արարածերն են, որոնք անկախ ընտրութիւնների արդիւնքից (իսկ գալիք ընտրութիւններում նրանք արդէն 95 տոկոսով պարտուած են) այնքան խոցելի եւ անզաւր են, որ Միացման անխուսափելի մաւտալուտ համազգային յաղթարշաւի հեղեղով ընդմիշտ լուացուելու են Հայաստանի Հանրապետութեան նուիրագոյն մաս Արցախի քաղաքական եւ հանրային կեանքից»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր