Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 493.10, EUR 536.59, RUB 6.66, GBP 612.97
+8 °C, 0 °C ... +12 °C Վաղը`+15 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետևում. «168 ժամ»
10:25, 22.02.2020

«Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ստեփանակերտում բողոքի ակցիա էին կազմակերպել «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:

Նշենք, որ այս կուսակցությունը ստեղծվել է մեկ ամիս առաջ և բավականին կասկածելի ծագում ունի. կուսակցության աչքի ընկնող դեմքերը, ինչպես նաև ակցիայի բուն մասնակիցները Սամվել Բաբայանի հետ ակտիվ փոխհարաբերություններ ունեցող անձինք են։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ունեցած միջադեպն անուղղակի կերպով կարող է կապված լինել Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերից հնչեցրած մեսիջների հետ։

Մասնավորապես՝ Փաշինյանն իր խոսքի ենթատեքստում ակնարկել էր, որ ոչ մի կերպ չի հանդուրժի, որ Արցախում ծայրահեղ գաղափարներ կրող գործիչներ գան իշխանության գլուխ։

Նշենք, որ պաշտոնական Երևանը որոշակի անհանգստություն էր հայտնել Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Ի դեպ, ներկա պահին, ըստ տեղեկությունների, Բալասանյանն ունի մոտավորապես 15 տոկոսանոց վարկանիշ։ Ըստ օդում կախված լուրերի՝ Արցախում տեղի ունեցած միջադեպն ուղղակիորեն կազմակերպվել է Բաբայանի ձեռամբ, չի բացառվում՝ Երևանի ուղղորդմամբ»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր