ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2663-ի․ վարակակիր է 80.098 մարդ
10:15, 25.02.2020 | mamul.am
6257 | 0

Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից անցած մեկ օրում մահացել է 71 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2663-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Փետրվարի 24-ին Չինաստանում հայտնաբերվել է վարակի 508 նոր դեպք, 2589 մարդ ապաքինվել և դուրս է գրվել բժշկական հաստատություններից:
Ընդհանուր առմամբ, 27 230 հիվանդ ապաքինվել է վիրուսից, իսկ ամբողջ երկրում բժշկական ստուգում է անցել ավելի քան 641 հազար մարդ:
Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է հիվանդության 77 658 հաստատված դեպք:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, փետրվարի 24-ի դրությամբ, Չինաստանից դուրս՝ աշխարհի 32 երկրներում գրանցվել է վարակի հաստատված 32 դեպք (մահվան 17 դեպք)։
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար Սպիտակ տունը Կոնգրեսից պահանջել է 2,5 միլիարդ դոլար: Այս գումարները, մասնավորապես, կուղղվեն պատվաստանյութերի, լաբորատոր թեստերի, համաճարակաբանական միջոցառումների մշակմանը: Նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ում իրավիճակը վերահսկելի է:

Եվրոպական միությունում 232 միլիոն եվրո է հատկացվել համաճարակի դեմ պայքարի համար, Իտալիան ամենաշատն է տուժել կորոնավիրուսից։ Վարակի տարածման պատճառով իշխանությունները արգելել են այն մարզերում մուտքն ու ելքը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսը, չեղյալ են հայտարարել զանգվածային միջոցառումները, ներառյալ Վենետիկի կառնավալը, դպրոցներում չեղարկվել են դասերը, դադարեցվել է պետական և քաղաքային հաստատությունների աշխատանքը: Իտալիայում դադարեցվել է հոլիվուդյան բլոկբաստերային «Առաքելությունն անհնար է» ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումները` կորոնավիրուսի պատճառով:

Հարավային Կորեայում դեպքերի թիվը գերազանցել է 700-ը, յոթ մարդ մահացել է: Ճապոնիայում մահացել է Diamond Princess զբոսանավի չորրորդ ուղևորը, հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բռնկում:

Չինաստանում, չնայած համաճարակին, Toyota-ն վերսկսել է իր բոլոր չորս գործարանների աշխատանքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր