ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Չինաստանում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են մշակել
22:10, 25.02.2020 | mamul.am
8094 | 0

Չինաստանի Տյանցզինի համալսարանի փորձագետները նոր պատվաստանյութ են մշակել, որը կպայքարի նոր տիպի կորոնավիրուսի դեմ, գրում է չինական PinPay հրատարակչությունը: Փորձագետները ցանկանում են այն հնարավորինս արագ ստանալ՝ մինչ կլինիկական փորձարկումներ անցնելը: Պատվաստանյութի ազդեցությունը կախված է բնական իմունիտետի վրա ներգործությունից: Շնորհիվ նոր պատվաստանյութի՝ մարդու օրգանիզմում պետք է ձևավորվի հակածին, որը կազդի կորոնավիրուսի սփայք-սպիտակուցների վրա: Սփայք-սպիտակուցների շնորհիվ կորոնավիրուսը ներթափանցում է մարդու օրգանիզմ և արագ զարգանում: Իսկ նոր պատվաստանյութը կակտիվացնի մարդու իմունային համակարգը, այդ թվում՝ լորձաթաղանթի: Հայտնի է, որ պատվաստանյութը կունենա հաբերի տեսք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր