ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սերժ Սարգսյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին
17:15, 25.02.2020 | mamul.am
4022 | 1

«Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը փաստացի չունի պատճառաբանական մաս, առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու և ոչ մի հիմքեր: Քրեական գործը հասել է դատարան՝ չպարզելով նույնիսկ 2013թ. ՀՀ-ում և միջազգային շուկաներում դիզելային վառելիքի միջին կամ իրական գները: Քրեական գործը հարուցվել է դատավարական նորմերի օրենսդրական մի շարք պահանջների խախտումներով: Պաշտոնաթող նախագահը՝ Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության երաշխիքի առկայության պայմաններում ենթարկվել է քրեական հետապնդման: Պաշտպաններին չեն տրամադրվել նաև գործի որոշ փաստաթղթեր»,- փետրվարի 25-ին Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստում հայտարարեց Ս. Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Նա պնդեց՝ բացառում է, որ դատախազ Արսեն Մարտիրոսյանը հիշյալ խախտումները նկատած չլինի: Ուստի իսկ իսկ բնորոշմամբ՝ հռետորական հարց է առաջ գալիս՝ կարո՞ղ է նման դատախազն անկաշառ, արդար մեղադրող լինել: Նա կոչ արեց ՀՀ ԳԴ Հատուկ քննչական ծառայության միջդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին՝ ցուցաբերել քաղաքացիական արիություն և ինքնաբացարկ հայտնել:

Մեղադրող Ա. Մարտիրոսյանը հայտնեց, որ փաստաթղթերի տրամադրումը մերժելը եղել է հիմնավորված: Նա պնդեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ միջնորդության վերաբերյալ վճիռը կհրապարակվի փետրվարի 26-ին, ժամը 15.00-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր