ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե. ոչ». Դանիել Իոաննիսյան
00:30, 26.02.2020 | mamul.am
5236 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ:

Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է. «Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը
1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը):
3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե»:

Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի՞ պետական բյուջե:

ԼՐԱՑՈՒՄ. Ոչ, չի փոխանցվի, քանի որ ֆորմալ առումով դրամահավաքը արել է ոչ թե «Այո»-ն, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Եվ այստեղ մենք նորից գալիս ենք արդեն 10 տարուց ավելի քննարկվող՝ ընտրությունների (ու հանրաքվեների) քարոզչության ֆինանսավորման կարգավորումների թերության խնդրին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր