ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
#Samsung-ը դադարեցրել է ծալովի հեռախոսների արտադրությունը
11:35, 26.02.2020 | mamul.am
15439 | 0

Samsung ընկերությունը ժամանակավորապես փակել է հարավկորեական Կումի քաղաքի իր գործարանը, որն արտադրում էր ծալովի հեռախոսներ, գրում է Reuters-ը: Պատճառն աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշանների հայտնաբերումն է: Գործակալության տվյալներով՝ կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են գործարանի աշխատակցի մոտ փետրվարի 22-ին. նա և իր գործընկերները տեղափոխվել են կարանտինային գոտի: Հաղորդվում է, որ ընկերության սմարթֆոնների մեծ մասը հավաքվում է Վիետնամում ու Հնդկաստանում, սակայն Կումիում է կենտրոնացած ծալովի Galaxy Z Flip-ի ու Galaxy Fold-ի արտադրությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր