Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+12 °C, +7 °C ... +13 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գաղտնի տեղեկությունը դուրս հանողը պիտի պատժվի». Սուրեն Պապիկյան
13:10, 26.02.2020

Տարածքային կառավարման և զարգացման նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2 օր առաջ տուժողի կարգավիճակով հրավիրվել է ՀՔԾ՝ կապված իր կենսագրության էջերից մեկի հրապարակայնացման հետ:

Հիշեցնենք՝ վերջերս հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ զինծառայության տարիներին Ս. Պապիկյանն իր հրամանատարին դանակահարել է, այդ փաստով քրեական գործ է հարուցվել, և նա դատապարտվել է. հիմա արդեն դատվածությունը մարված է:

Պապիկյանն այդ առիթով դիմել էր իրավապահ մարմիններին՝ պարզելու գաղտնի տեղեկության արտահոսքի հեղինակին:

Նախարարը պնդեց, որ իր խնդիրը պետական պաշտոնյային վերաբերող գաղտնի տեղեկությունը դուրս հանողի հետ է:

«ՀՀ-ում այլևս նման դեպք չպետք է լինի: Այն, ինչ գաղտնի է և իրավապահ մարմնի տիրույթում, պետք է մնա գաղտնի, իսկ այն դուրս հանողն էլ պիտի պատժվի»,- հայտարարեց նա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր