Այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի է ունենում ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի մամուլի ասուլիսը: «Սա ի պատասխան ասուլիս է հավաքականի մարզչական շտաբի մերկապարանոց հայտարարություններին և փաստերի խեղաթյուրմանը»,- ավելի վաղ գրել էր մարզիկը: |