Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը սոցցանով տեղեկացրել է, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով, գրում է Интерфакс-ը: Նա այժմ կարանտինում է: Ավելի վաղ «ուհանյան վարակով» հիվանդանալու մասին էր հայտարարել Իրանի մեկ այլ պաշտոնյա՝ առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին: Նրա թեսթը դրական արդյունք էր տվել: ԶԼՄ-ների համաձայն՝ Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 22-ի, վարակակիր է 141 մարդ». հայտնել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալները: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ կորոնավիրուսը գրանցվել է Իրանի 31 նահանգներից 20-ում: |