ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ընդդեմ վարկային կազմակերպությունների. ի՞նչ փոփոխություն է առաջարկվում կատարել օրենքում. «Ժամանակ»
10:15, 29.02.2020 | mamul.am
5759 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են փոփոխություն կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում:

Մասնավորապես՝ նրանք առաջարկում են արգելել սպառողական վարկերի գովազդն էլեկտրոնային լրատվամիջոցներում՝ բացառությամբ տվյալ կազմակերպության կայքէջի միջոցով և կազմակերպության սրահում: Հեղինակներն օրենսդրորեն ցանկանում են վարկային կազմակերպություններին ստիպել, որ նրանք նշեն վարկի իրական տոկոսադրույքը:

Գաղտնիք չէ, որ այսօր հասարակության մի զգալի զանգված, հիմնականում սոցիալապես անապահով, հայտնվել է վարկային կազմակերպություններից ֆինանսական կախվածության մեջ, և դա նաև Կենտրոնական բանկի ոչ պատշաճ և հաճախ հանցավոր թողտվության պայմաններում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր