ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն այսօր հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներ, որոնց վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: Հիշեցնենք՝ Ջալալ Հարությունյանն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար- պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել փետրվարի 24-ին: |