ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սերժը պետք է կանգնի դատարանի առաջ այնպես, ինչպես իր ցուցումով դատապարտված անմեղ անձինք». Արտակ Գալստյան
12:15, 29.02.2020 | mamul.am
5212 | 0

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկնարկեց Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը:
Ինչպես և սպասվում էր, այն ցայտուն կերպով ցուցադրեց գլխավոր ամբաստանյալի ամբողջ էությունը:
Վերջինս որպեսզի ոտքի չկանգնի դատարանի առաջ, ինչպես իր կառավարման տարիներին, կրկին դիմեց մանկական հնարքի:
Դատական նիստի սկզբից միջնորդություն ներկայացրեց Սերժ Սարգսյանի պաշտպանը:
Պաշտպանի առաջին բառերից հետո Սերժի համակիրները հայտարարեցին, որ ետևում ոչինչ չի լսվում և Սերժ Սարգսյանի նշանակած «բարի» դատավորը, իբր թե տեխնիկական պատճառներից ելնելով, թույլ տվեց իր նախկին շեֆին չկանգնել ՀՀ դատարանի առաջ:
Նախ նշեմ, որ նույն դահլիճում ընթացել է նաև իմ դատավարությունը, նույն Սերժիկի և իր հոգեզավակ Գլխավոր Դատախազի կողմից սարքված շինծու գործով, որով փորձում էին ինձանից գումար շորթել:
Այդ դահլիճում, երբ նույնիսկ շշուկով ես խոսում, հետևի շարքերում լսում են ավելի լավ, քան հենց քո զրուցակիցը:
Դա գիտեմ ես, գիտի դատավորը, գիտեն պաշտպանները և «մեղադրող» դատախազը:
Այժմ հերթով անդրադառնամ ՀՀ Վարչապետի և ժողովրդի համար, իբր թե արդարադատություն կոչվող, հերթական այս բեմականացման գլխավոր դերակատարներին:
Այսպես՝
Գլխավոր ամբաստանյալ Սերժ Սարգսյանը, դատական նիստին վերահաստատեց իր արհամարհանքը ՀՀ պետականության նկատմամբ, ոտքի չկանգնեց դատարանի առաջ, և այդ քայլն ապահովելու համար դիմեց մանկական հնարքի, նույն հաջողությամբ դատավորին կարող էր ասել «փորիկս ցավում է»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյան:
2017 թվականին Սերժ Սարգսյանի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այնուհետև տեղափոխվել է Երևան:
Սույն դատավորին ընդամենը կասեմ հետևյալը: Դատավարության անդամների կողմից ոտքի կանգնած դատարանին դիմելը, կամ հարցերին պատասխանելը դա հարգանք է ՀՀ Դատարանի այլ ոչ թե դատավորի նկատմամբ: Դուք եթե այդքան ընկճված էք Ձեր նախկին շեֆից, ավելի բարոյական կլինի ինքնաբացարկ հայտնեք և հեռանաք, այլ ոչ թե ոտնատակ տաք ՀՀ Դատարան կոչվող ինստիտուտը:
«Մեղադրող» դատախազ Արսեն Մարտիրոսյան:

Նախկին Լոռու մարզի դատախազ, վերջերս գլխավոր դատախազությունում նշանակվել է վարչության պետ: Սերժ Սարգսյանի հոգեզավակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմը, տան անդամը: Առավել հայտնի է նույն Սերժ Սարգսյանի ցուցումով Վանաձորի «Արցախ» պուրակի պաշտպան Սամվել Դիլոյանի ապօրինի, կեղծ ապացույցների հիման վրա դատապարտմամբ: Ամենայն հավանականությամբ վերջինիս պաշտպանական կողմի ինքնաբացարկ հայտնելը պայմանավորված է նրանով, որ կրկին թոզ փչեն ՀՀ Վարչապետի և ժողովրդի աչքերին և ցույց տան, որ իբր թե դատախազը անաչառ է:
Ի դեպ Սերժ Սարգսյանի պաշտպանն է նույն Սերժ Սարգսյանի ցուցումով Վանաձորի «Արցախ» պուրակի պաշտպան Սամվել Դիլոյանի ապօրինի, կեղծ ապացույցների հիման վրա դատապարտման ժամանակ վերջինիս շահերը ներկայացնող Ռուբեն Հակոբյանը:
Կարծում եմ մեկնաբանություններն այս դեպքում ավելորդ են և զարմանալի չէ, որ Սամվել Դիլոյանի Եվրոպական բողոքն այդպես էլ Եվրոդատարան չհասավ:
Ամփոփեմ
Պարոնայք չկայացած արտիստներ, դադարեցրեք ձեր էժանագին ներկայացումը, դրան այլևս ոչ Վարչապետը և ոչ էլ ժողովուրդը չի հավատում:
Սերժ Սարգսյանը պետք է կանգնի դատարանի առջև այնպես, ինչպես կանգնել են նրա ապօրինի ցուցումներով դատապարտված հազարավոր անմեղ մարդիկ:
Ձեր էժանագին ներկայացման գլխավոր ռեժիսոր, դեռևս գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող, Սերժի հոգեզավակ Արթուր Դավթյանը շուտով ոչ միայն հրաժեշտ կտա իր պաշտոնին, այլ իր հոգեհոր պես կկանգնի դատարանի առջև և «փորիկս ցավում է» պատճառաբանությունը, նրան չի ազատի այդ պարտականությունից:
Այնպես որ պ-ն դատավոր Վահե Միսակյան, դուք կարող էք չհարգել ինքներդ Ձեզ, բայց անարգել ՀՀ Դատական համակարգը Ձեզ ոչ ոք թույլ չի տա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր