Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաքում դեռևս անհասկանալի հանգամանքներում փլուզվել է հյուրանոցը, որը հարմարեցվել էր նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների կամ ենթադրյալ վարակակիրների կարանտինի համար: Ըստ չինական աղբյուրների՝ ողբերգության պահին շինությունում գտնվել է 70 մարդ: Փրկարարական աշխատանքները մինչ այս պահն էլ շարունակվում են: Փլատակների տակից հանել են ավելի քան 40 մարդու: 6 մարդ մահացել է: 80 համար ունեցող հյուրանոցը բացվել էր 2018 թվականին, 2019-ին երկրի իշխանությունները որոշում էին կայացրել այն ժամանակավորապես դարձնել կարանտինային կենտրոն:
|