ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
19:05, 11.03.2020 | mamul.am
15863 | 0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբեկտում:

Պարզվել է, որ այստեղ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն եղել, հանրային սննդի կետը ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ միջատների ու կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու համար: Պարզվել է նաև, որ Արամ Խաչատրյանն ինքը, որ ներգրավված է սննդի պատրաստման գործընթացում, չի անցել նախնական բժշկական զննություն և չի ունեցել սանիտարական գրքույկ:

Հանրային սննդի օբեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական, սահմանվել է ժամկետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր