ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Խուճապ տարածող ԱՆ-ն հանրությանը հորդորում է «խուճապ չտարածել»
16:15, 12.03.2020 | mamul.am
18247 | 1

Երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արձանագրվել է #COVID_19 կորոնավիրուսի 3 նոր դեպք։ Այս գրառումից հետո հանրության շրջանում սկսվեցին խուճապային որոշ տրամադրություններ։ Զուգահեռաբար, վարչապետը, կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը հերթական անգամ սկսեցին ժողովրդին հորդորել «անհարկի խուճապի չմատնվել և խուճապ չտարածել»։
Ասում են` հանրության մոտ, իրականում խուճապային տրամադրություններ չեն եղել մինչ այն պահը, երբ մի խումբ քաղաքացիներ ականատես են եղել, թե ինչպես, շտապօգնության տասնյակ ավտոմեքենաներ, ձայնային բարձր ազդանշաններով, մեծ արագությամբ Երևանից և Էջմիածնից ուղևորվել են Էջմիածնի այն թաղամաս, որտեղ բնակվում է կորոնավիրուսով վարակված կինը։ Ասում են նաև, որ հենց ԱՆ-ն, շտապօգնության մեքենաներն են նման ցուցադրական-սարսափեցնող շղթաներով խուճապ տարածում հանրության շրջանում, ինչը տեղի է ունենում նաև Երևանի կենտրոնական փողոցներում։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր