ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Հայաստանի ոստիկանությունը Հայաստանում ներկայացնում է Ռուսաստանի շահերը՝ բռնաճնշելով ԶԼՄ-ներին
21:30, 18.03.2020 | mamul.am
18957 | 1

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Հայաստանում ոստիկանությունն սկսել է օգտվել «Արտակարգ դրություն»-ից և այցելելով տարբեր ԶԼՄ-ներ՝ ճնշումների միջոցով պահանջում է հեռացնել նյութեր, որոնք նույնիսկ որևէ կերպ չեն առնչվում Կորոնավիրուսի վարակի և դրան առնչվող լուրերի հետ։ Ասում են, որ ժամեր առաջ, ոստիկանությունն այցելել է «Առավոտ» թերթի խմբագրություն և պահանջել հեռացնել մի հրապարակում, որտեղ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը թաքցվում են։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ այս միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել հանրության և քաղաքացիական հասարակության շրջանում և դիտարկվել է որպես բռնաճնշում ԶԼՄ-ների նկատմամբ։ Ասում են նաև, որ ոստիկանության անգրագետ ու անիրավաչափ պահվածքը հակասություն ու տարակուսանք է առաջացրել նաև այն առումով, որ վարչապետն անձամբ է հրապարակային հայտարարել, որ «Հայաստանից բացի մյուս պետությունները ոչ իրական տվյալներ են ներկայացնում»։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր