ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Անհրաժեշտ կլինի #COVID_19-ի ախտորոշման 150 մլն թեստ․ ԱՀԿ
12:20, 21.03.2020 | mamul.am
9707 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն երկրների միջև բաշխել է 1,5 միլիոն լաբորատոր թեստ` COVID-19-ի կորոնավիրուսի ախտորոշման համար, բայց ապագայում 100 անգամ ավելի շատ անհրաժեշտ կլինի: Այս մասին նշել է ԱՀԿ՝ արտակարգ դրությունների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
Ըստ Ռայանի՝ թեստերի տրամադրումը շատ դժվարացել է, քանի որ շատ երկրներ արգելափակել են օդային և ցամաքային սահմանները:

«Սակայն իրավիճակը անհույս չէ: Չինաստանում արտադրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զգալիորեն համալրել Դուբայում գտնվող պահեստները, և այդ աշխատանքը կշարունակվի»,- հավելել է Ռայանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր