Երուսաղեմի բժշկական կենտրոններից մեկում վաղաժամ ծնված նորածնի մոտ հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուս: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Երեխան գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Պարզվել է, որ նորածինը վարակվել է բուժքրոջից, ով էլ իր հերթին վարակվել էր իր մտերիմներից մեկից: Հիվանդանոցի մի շարք աշխատակիցներ, ինչպես նաև նորածնի ծնողները, կարանտինի մեջ են:
|